Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար, բախվել են «Nissan» և «Ford», 4 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Միրաք գյուղի վարչական տարածքում, բախվել են «Nissan Elgrand» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է դաշտում, իսկ «Nissan Elgrand»-ը կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նրանց դուրս են բերել ավտոմեքենաներից։ Այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել հիվանդանոց։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «Ford Transit»-ի շարժիչը (մատոր) պոկվել, շպրտվել և հայտնվել է դաշտում։

Send