Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Հերթական փարթին՝ Երևանի սրտում, ովքե՞ր են հովանավորները, Որ ոչ մի պատ չմնա առանց Փաշինյանի նկարի. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է․

Մայիսի 16-ին՝ Ուսանողների եւ երիտասարդների օրը, Հանրապետության հրապարակում տեղի կունենա DJ փառատոն, որի կազմակերպիչը կրկին «Դոմինո փրոդաքշնն» է։ Բեմում կլինի նաեւ Afrojack-ը։

Միջոցառման գլխավոր հովանավորը Կասկադի կառուցապատող Գրիգոր Տեր-Ղազարյանի «Ջի Թի Բի հոլդինգն» է, հովանավորների թվում է նաեւ Էվոկաբանկը, որի բաժնետոմսերի 100%-ին միանձնյա տիրապետում է Մարետա Գեւորկյանը։

Ի դեպ, ընտրությունների շեմին իշխանությունը տասնյակ մասշտաբային միջոցառումներ է կազմակերպում, հիմնականում համերգներ եւ տոնակատարություններ, եւ այս շարքը ձգվելու է մինչեւ հունիսի 7-ը։ Անգամ լռության ու ընտրության օրերին իշխանական թմբուկը չի լռելու՝ Գինու փառատոն են անելու։ Նպատակը պարզ է մարդկանց համար տեսարաններ ապահովել, որ գնան եւ ընտրեն իշխող ուժին, որն իրենց կյանքը տոնի է վերածել: Իսկ թե ինչ կլինի ընտրություններից հետո, հայ մարդը կսկսի մտածել հունիսի 7-ից հետո:

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն այնքան անհանգստացած է առաջիկա ընտրություններում սպասվող պարտությամբ, որ կարգադրել է ամբողջ հանրապետությունը ողողել իր մեծադիր, փոքրադիր ու միջինադիր նկարներով՝ «ոչ մի պատ առանց Նիկոլ Փաշինյանի նկարի» սկզբունքով:

Դե, կուսկառույցներն ու պետական միավորներն էլ ինտենսիվ լծվել են այդ գործին, ընդ որում՝ կարևոր չհամարելով՝ կարելի է այդտեղ նկար փակցնել, թե չի կարելի, օրենքը թույլատրում է, թե չի թույլատրում: Առաջին «բլոկը», բնականաբար, նախընտրական շտաբներն են, որոնց պատերին կարող են ահռելի ցուցապաստառ փակցնել: Ի դեպ, մայրաքաղաքի որոշ հատվածներում մեկ փողոցի վրա «հաջողացրել» են նույնիսկ 2-3 շտաբ բացել: Ամբողջ օրվա ընթացքում այդ շտաբներ գրեթե մարդ չի մտնում, ավելին՝ անցնող-դարձողները ինչ ասես չեն ասում դրանց ուղղությամբ, բայց կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի մեծ նկարը փակցված լինի ի տես բոլորի:

Քպականներն արդեն նույնիսկ համատիրությունների պատերին են փակցրել այդ նկարները՝ որոշ համատիրություններ անգամ դարձնելով «ոչ պաշտոնական» շտաբ: Զուգահեռ ՏԻՄ մարմինների առևտրի բաժինները ստիպում են հատկապես փոքր խանութների տերերին՝ իրենց խանութների պատերին փակցնել Նիկոլ Փաշինյանի նկարը՝ ակնարկելով մերժման դեպքում հնարավոր «անհարմարությունների» մասին: Ճիշտ է, արդյունքում, մեր տեղեկություններով, նման խանութների առևտուրը կտրուկ նվազել է, քանի որ մշտական հաճախորդների մեծ մասը հրաժարվում է մտնել այդ խանութներ, քանի դեռ ՔՊ ղեկավարի նկարը պատին է, բայց դա արդեն իշխանություններին չի հուզում, նրանք թքած ունեն բոլորի վրա:

Send