Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Blog Image

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական զինված ուժերը Օդեսայի մարզում խոցել են «Նովայա Պոչտա» ընկերության լոգիստիկ կենտրոնը, որն օգտագործվել է Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական գույքի պահպանման և բաշխման նպատակով։

ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում ռուսական ուժերը խմբային հարվածներ են հասցրել ռազմական նշանակության բեռների մատակարարմամբ և բաշխմամբ զբաղվող լոգիստիկ կենտրոններին, ինչպես նաև դրանց աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքներին։

«Բարձր ճշգրտության օդային տեղակայման զենքի և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ խոցվել է Օդեսայի մարզի Ներուբայսկոյե բնակավայրում գտնվող «Նովայա Պոչտա» լոգիստիկ կենտրոնը»,– ասվում է հաղորդագրությունում։

Send