Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել Մասկին օգնել Կիեւին հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում

Blog Image

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկին թույլ տալ Կիեւին օգտագործել Starlink արբանյակային կապը Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար: Այս մասին հաղորդել է Reuters-ը:

Գործակալությունը նշել է, որ Ուկրաինան բախվում է ՀՕՊ համակարգերի սուր պակասի, և Ուկրաինայի պաշտոնյաները կարծում են, որ Starlink-ի օգտագործումը կօգնի հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում:

«Ահա թե ինչու... ես խնդրում եմ Իլոն Մասկին ուկրաինացիներին հնարավորություն տալ օգտագործել Starlink-ն այն տարածքներում, որտեղ տեղակայված են բալիստիկ հրթիռների արձակման կայաններ», - ասել է Ստուբը:

Send