«Հրապարակ» թերթը գրում է.
Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթներին նախընտրական «զտում» է սկսվել ՆԳ եւ պաշտպանության համակարգերում։
Ովքեր թեկուզ հեռավոր բարեկամություն կամ մտերմություն ունեն ընդդիմադիր շրջանակների հետ, ազատվում են աշխատանքից՝ «այլեւս նպատակահարմար չենք գտնում համատեղ աշխատանքը» բացատրությամբ, հետո «չերեզներով» տեղեկացնում են, որ ընդդիմության հետ կապի պատճառով են հեռացրել։
Ընդ որում՝ զավեշտն այն է, որ որոշ մարդկանց ազատել են, դիցուք, մի ընդդիմադիր բարեկամի պատճառով, որի հետ տվյալ աշխատողը վերջին անգամ, ասենք, 3-4 տարի առաջ է հանդիպել։
«Իրավունք» թերթը գրում է.
«Վերջին օրերին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումներ են փնտրում ընդդիմադիր դաշտի լիդերները, սակայն, վերջինս մոտ կանգնած աղբյուրների համաձայն. «Օնիկը բոլորին դռան տեղն է ցույց տալիս ու մերժում որեւէ մեկի օգտին հանդես գալու առաջարկից։
Նա հատկապես չի ներում Քոչարյանին, ում դաբրոյով Գաբրիելյանովը սկսեց բացել «սեւ արկղը»,-ասում են վերջինիս մտերիմները։

Русский