Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Blog Image

«Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) տնային կալանքը վերացվել է։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշել է սահմանվել վարչական հսկողություն, որը համակցված է բացակայելու արգելքով։

Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով «խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից»։ 

Պաշտպանական կողմը սա որակում է քաղաքական հետապնդում։

Send