Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կայծակնային զարգացումներ Իրանում՝ Խամենեիի մաhից հետո. Հայաստանին uպառնացnղ վտանգ կա՞

Blog Image

Վերջին օրերին Իրանը գտնվում է լարվածության մեջ։ Երկրի ներսում և միջազգային լրատվամիջոցներում հաստատվել է, որ Իսլամական Հանրապետության առաջնորդ Ալի Խամենեին սպանել են։ Այս իրադարձությունը առաջացրել է խորը քաղաքական ու ռազմական անորոշություն՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ տարածաշրջանում։

Իրանի շուրջ ռազմական լարվածության և վերջին զարգացումների ֆոնին MediaHub-ը զրուցել է իրանագետ Փույա Հոսեյինի հետ՝ հասկանալու, թե ինչի կարող ենք սպասել գլխավոր առաջնորդի սպանությունից հետո, և արդյոք իրավիճակը կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա։

Իրանագետի խոսքով՝ Իրանը համակարգային կառավարմամբ պետություն է, որտեղ հնարավոր բոլոր սցենարները նախապես հաշվարկված են։ «Իրանը անձերի հետ կապված չէ, Իրանը համակարգված երկիր է, և մինչև պատերազմը բոլոր սցենարները, նաև այս սցենարը, հաշվարկված են եղել։ Բոլոր կարևոր պաշտոնների համար 4-5 փոխարինող է նշանակված, որպեսզի եթե որևէ հրամանատար կամ բարձրաստիճան պաշտոնյա զոհվի, համակարգը չփլուզվի, և կառավարման գործընթացը շարունակվի»,- նշեց իրանագետը։

Անդրադառնալով տեղեկություններին, թե մահափորձ է իրականացվել Իրանի նախագահի՝ Մասուդ Փեզեշքիանի դեմ, որոնք հետագայում հերքվել են իրանական լրատվամիջոցների կողմից, իրանագետը չբացառեց նման սցենարի հավանականությունը։ «Մենք գործ ունենք հանցագործ և ահաբեկչական պետությունների հետ, որոնք կարմիր գծեր չունեն, ու ամեն ինչ հնարավոր է։ Իրանը բոլոր սցենարների համար պատրաստ է։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Իրանում, այն գինն է, որ ժողովուրդն ու համակարգը վճարում են անկախ լինելու համար։ Թշնամիները չեն ցանկանում տեսնել անկախ և ուժեղ Իրան և փորձում են թուլացնել երկիրը»,- նշեց Հոսեյնին։

Վերջին օրերին մի շարք երկրներ՝ հատկապես Իրանը, իրենց քաղաքացիներին կոչ են անում լքել երկիրը Մեղրիի անցակետով։ Հարցին՝արդյո՞ք ստեղծված իրավիճակը կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար, իրանագետը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այլ երկրների քաղաքացիները Հայաստանի տարածքով զանգվածաբար կմեկնեն երրորդ երկրներ, և այս պահին Հայաստանին որևէ անմիջական վտանգ չի սպառնում»։

Ալիտա Եղիազարյան

Send