Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 8-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին անցկացված աճուրդը: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես անվավերության հետևանք՝ ֆիզիկական անձը Վայոց ձորի մարզի Արենի համայնքին կհատուցի 385 հազար դրամ, քանի որ գույքը բնեղենով վերադարձնելն անհնար է:
ՀՀ դատախազություն

Русский