Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Կառավարությունը պատրաստվում է մայիսին ոչ աշխատանքային օր սահմանել

Blog Image

Կառավարությունը պատրաստվում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր։

Համապատասխան որոշման նախագիծ է ներառված կառավարության՝ հունվարի 29-ի նիստի օրակարգում։

«Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»,- :

Հայտնի չէ, թե այս օրվա փոխարեն որը կդառնա աշխատանքային։

 

Send