Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանում սկսել է ցամաքային զորավարժություններ՝ սպառնալիքները վերացնելու և Գալիլեայի ու հյուսիսի բնակիչներին պաշտպանելու համար, հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
««Հըզբոլլահը» ծանր գին կվճարի իր ագրեսիայի և Իսրայելը ոչնչացնելուն ուղղված իրանական առանցքում իր գործունեության համար։ Եթե Նաիմ Ղասեմը այդքան կարոտում է Նասրալլահին և Խամենեիին, նա շուտով կկարողանա հանդիպել նրանց դժոխքի խորքում՝ չարիքի առանցքից վերացված բոլորի հետ միասին»։

Русский