Մարտի 3-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր տնօրեն Գիյոմ Օլանյեի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում ՀՀ մոտեցումները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերին։

Русский