Այսօր՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Volkswagen ID4 մակնիշի ավտոմեքենան Դավթաշեն Միկոյան 4 հասցեում բախվել է ճանապարհի տեղադրված հետիոտնի համար նախատեսված ցուցանակին և կոտրել այն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցանակը ընկել է այդ պահին հետիոտնի անցման վայրով անցնող կին հետիոտնին վրա։
Վարորդը փախուստի չի դիմել զանգել է շտապօգնություն և օգնել էր քաղաքացիների հետ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Русский