Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի տակ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Երքաղույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սարգիս Մ.-ն, ուղևորներ Ռոման Շ.-ն, Հայկ Հ.-ն, որոնց տարինքնորն ու բնակության հասցեները ճշտվում են, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 2 մարտական հաշվարկով։
Հրշեջ-փրկարարները վիրավորներից Ռոման Շ.-ին և Հայկ Հ.-ին պատկարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ Սարգսի Մ.-ին քաղաքացիներն են մոտեցրել շտապօգնությանը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Русский