Այսօր՝ հուլիսի 10–ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 17․00–ի սահմաններում Երևան–Երասխ–Մեղրի ավտոճանապարհի Մ–2 119 կմ հատվածում բախվել են «Ford Focus» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։Դ
Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Русский