Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը քննարկում է Գրենլանդիայի բնակիչներին 1 միլիոն դոլար առաջարկել

Blog Image

«Դեյլի Մեյլ»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիայի բնակիչներին 1 միլիոն դոլար վճարելու առաջարկ անել, եթե նրանք քվեարկեն Միացյալ Նահանգներին միանալու օգտին, գրել է «Դեյլի Մեյլ»-ը։

Հոդվածում նշվում է, որ Թրամփը Գրենլանդիայի 57,000 բնակիչներից յուրաքանչյուրին 1 միլիոն դոլար վճարելը համարում է կղզուն միանալու գործիքներից մեկը։

Հունվարի 21-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթ ունենալով՝ Թրամփը խոստացել է, որ Միացյալ Նահանգները ռազմական ուժ չի կիրառի Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը ստանձնելու համար։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը մերժել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին վաճառելու վերաբերյալ բանակցությունների հնարավորությունը և հավելել, որ դանիացիները կտրականապես մերժում են Գրենլանդիայի փոխանցումը Միացյալ Նահանգներին։

Send