Չելյաբինսկի, Օրենբուրգի օդանավակայաններում մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ, հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա):
«Չելյաբինսկի, Օրենբուրգի օդանավակայան (Բալանդինո): Մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ: Սահմանափակումները անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Չելյաբինսկի մարզում երկուշաբթի առավոտյան արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնել է մարզային կառավարության մամուլի ծառայությունը։
«Չելյաբինսկի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել», - ասվում է հայտարարության մեջ։
Կառավարությունը պարզաբանել է, որ հնարավոր են բջջային կապի և ինտերնետի ժամանակավոր խափանումներ։

Русский