- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ինչու է կասեցվել Հորմուզի նեղուցում ամերկյան ուժերի կողմից նավերն ուղեկցելու «Ազատություն» նախագիծը։
«Պակիստանի հրաշալի ղեկավարությունը խնդրեց մեզ դա չանել»,- ասել է նա։ Թրամփը նաև հաստատել է, որ Իրանի հետ հրադադարը ուժի մեջ է մնում։ «Այո, այն ուժի մեջ է. նրանք այսօր կապ հաստատեցին մեզ հետ։ Դուք ստիպված չեք լինի հարցնել, թե հրադադար չկա, դուք պարզապես կտեսնեք Իրանից եկող մի մեծ լույս», - լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև գիշերային հարվածների փոխանակումը։
Ավելի վաղ Թրամփը «Truth Social»-ում հաղորդել էր, որ Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցից դուրս եկող երեք ամերիկյան ականակիրների վրա՝ նշելով, որ հարձակումը ձախողվել է։ Հարձակվողները «լիովին ոչնչացվել են» իրենց «փոքրիկ նավակների» հետ միասին։
- «Եթե տեսնում եք առյուծի քմծիծաղ, մի՛ կարծեք, որ առյուծը ժպտում է ձեզ», - արաբերենով գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
- Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է Իրանի կողմից արձակված անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին
«ՀՕՊ համակարգերը հետ են մղում Իրանից արձակված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները», - ասվում է ԱՄԷ-ի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Նախարարությունը հաստատել է, որ երկրի տարբեր շրջաններում բնակիչների կողմից լսվող պայթյունները հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից բալիստիկ և թևավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի խոցման հետևանք են։

Русский