Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Էպշտեյնի մաhվան վկայականը պատրաստվել է բանտում նրա՝ կյանքից հեռանալուց մեկ օր առաջ․ այլ մանրամասներ

Blog Image

ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից Ջեֆֆրի Էպշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերը պարունակում են դատախազի հայտարարության նախագիծը նրա մահվան մասին, որը պատրաստվել է ֆինանսիստի՝ իր բանտախցում մահացած գտնվելուց մեկ օր առաջ՝ 2019 թվականի օգոստոսի 10-ին։

Ըստ «The Daily Mail»-ի՝ 2019 թվականի օգոստոսի 9-ի հայտարարության մեջ Մանհեթենի շրջանի (Նյու Յորք) ԱՄՆ դատախազ Ջեֆրի Բերմանը հայտարարել է, որ «այսօր առավոտյան Մանհեթենի ուղղիչ կենտրոնը հաստատել է, որ Ջեֆֆրի Էպշտեյնը... անգիտակից վիճակում հայտնաբերվել է իր խցում և կարճ ժամանակ անց հայտարարվել է մահացած»։

Բերմանն ասել է, որ նման զարգացումները «մտահոգիչ» են և «կարող են դառնալ ևս մեկ խոչընդոտ Էպշտեյնի բազմաթիվ զոհերի՝ արդարադատության առջև կանգնեցնելու համար»։

Նախկինում հաղորդվել էր, Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և ԱՄՆ Արդարադատության նախարարությունը ունեն Էպշտեյնի մահվան գիշերային բանտային հսկողության ամբողջական տեսանյութը։ Ըստ «The Daily Mail»-ի՝ հուլիսի 7-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է 11 ժամ տևողությամբ տեսանյութ, որը ցույց է տալիս ֆինանսիստի խցի դիմացի միջանցքը նրա մահվան գիշերը։ Սա նպատակ է ունեցել ապացուցելու, որ Էպշտեյնի դեմ մահափորձ չի եղել։

Այնուամենայնիվ, հրապարակված տեսանյութում եղել է մեկ րոպեանոց ընդմիջում, ինչը լուրջ վեճեր և ենթադրություններ է առաջացրել թաքցնելու մասին։ Անցյալ տարվա հուլիսի 8-ին ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին հարցաքննել են տեսանյութի կորած մասի վերաբերյալ։ Նա նշել է, որ ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոն իրեն տեղեկացրել է, որ կորած րոպեն պայմանավորված է եղել ժապավենի փոփոխման գործընթացով։

Էպշտեյնի գործով փաստթաթղթերը վկայել են նաև 2018 թվականին բակիրը պատվիրել է մոտ 1250 լիտր ծծմբական թթու։

Հետաքննող լրագրողները ակնարկել են, որ ծծմբական թթուն լուծարում է մարմնի մասերը, և որ ֆինանսիստը գուցե այն օգտագործել է դիակները հեռացնելու համար։ Ենթադրվում է, որ այն օգտագործվել է ծովի ջրի աղազրկման համակարգերում։

Հորդանանում Նորվեգիայի դեսպան Մոնա Ջուլը հրաժարական էր տվել Էպշտեյնի հետ իր կապերի վերաբերյալ հետաքննության ֆոնին: ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հրապարակված փաստաթղթերը ցույց են տվել, որ Ջուլը և նրա ամուսինը կապեր են պահպանել ֆինանսիստի հետ, հայտնել է Թագավորության Արտաքին գործերի նախարարությունը: Նորվեգական լրատվամիջոցները նաև հայտնել են, որ Էպշտեյնը, մահից ընդամենը մի քանի օր առաջ գրված կտակում, նորվեգացի զույգի երկու երեխաներին թողել է 5 միլիոն դոլար:

Send