Դերասանուհի Քրիստինա Եղոյանը բաժանումից հետո շարունակում է ակտիվ լինել սոցիալական ցանցերում։
Նա ինստագրամյան իր էջում նոր հրապարակմամբ է հանդես եկել՝ անդրադառնալով մարդկանց ստոր արարքներին և հորդորելով նման իրավիճակներում չարժևորել նրանց քայլերն ու արցունքներ չթափել նրանց համար։ «Ով ինչ անի, իրեն կանի։ Ժողովուրդ, որ ստորություններ են ձեր նկատմամբ անում, անկեղծ եմ ասում՝ ժամանակ անգամ չտրամադրեք, լացեք ստոր մարդկանց ստոր քայլերի համար, որովհետև էդ են իրանք։ Իսկ եթե լուրջ, ամեն մարդ իրա Աստծուց իրանը գտնում ա, նենց որ ոչ մեկի արարքի համար արցունք մի թափեք, մեկ ա՝ կյանքը բումերանգ ա»,- ասել է Քրիստինա Եղոյանը։
Դերասանուհին մինչ այս պահը որևէ հրապարակային հայտարարությամբ հանդես չէր եկել իրեն վերաբերող խոսակցությունների վերաբերյալ, սակայն ավելի վաց Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել, որի ընթացքում հետևորդներից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք նա ամուսնալուծվել է։ «Հոգնել եմ այս հարցից։ Մի՛ տվեք հարցեր, որոնց պատասխանն ակնհայտ է»,- պատասխանել է Քրիստինեն՝ ակնարկելով, որ իր անձնական կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել։

Русский