Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Առողջության ապահովագրությունը գործո՞ւմ է, խնդիրներ կա՞ն

Blog Image

2026թ-ի սկզբից Հայաստանում գործում է առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգը, որը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև բիզնեսի որոշ ներկայացուցիչների։ Իսկ ո՞վքեր են ներառվել առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգում։ 

Պետությունը կվճարի ապահովագրավճար մինչև 18 տարեկան երեխաների, 65 տարեկանից բարձր անձանց, 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցողների և անապահովության բալ ունեցող քաղաքացիների համար: Իսկ 200 հազար և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներից ամեն ամիս 10 հազար 800 դրամ կգանձվի պարտադիր ապահովագրական համակարգից օգտվելու համար:

MediaHub-ն ահազանգեր էր ստացել քաղաքացիներից, ովքեր նշում էին, թե իրենց զգուշացրել են՝ բացի այն, որ աշխատակիցներից, օրինակ՝ ովքեր աշխատում են պետական ապարատում, կգանձվի ամեն ամիս 10 հազար 800 դրամ, նաև իրենք պետք է ապահովագրված լինեն այլ կազմակերպությունում։

MediaHub-ը փորձեց հասկանալ Առողջապահության նախարարությունից թե արդյո՞ք այդպիսի «օրենք կա» պետական ապարատում աշխատող քաղաքացիների համար:

«Կարգն այսպես է՝ 200 հազարից պակաս աշխատավարձ ստացող քաղաքացիները 2026թ-ին, այսինքն, արդեն այս տարի պետական ապահովագրության փաթեթում չեն ներառվում, ներառվում են 201 հազար և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները, քաղաքացին, ով ստանում է 201 հազար և ավել աշխատավարձ, ունենում է պետական ապահովագրություն, ոչ մեկ իրեն չի կարող արգելել ունենալ նաև մասնավոր փաթեթ։ Չկա հրաման, որ բացի պետական ապահովագրության փաթեթից ունենան նաև մասնավոր, մենք հորդորում ենք նման կերպ քաղաքացիներին սխալ ուղղորդում չիրականացնել, ով 201 հազար և ավել աշխատավարձ է ստանում, ունի պետական ապահովագրություն,  իրեն ոչ մեկ չի կարող ստիպել ունենալ մասնավոր ապահովագրություն ևս»,-  MediaHub-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։ 

Իսկ արդյո՞ք այս պահին արդեն պետական ապահովագրությունը գործում է, խնդիրներ չկա՞ն, Ծատրյանը նշեց․ «Հունվարի 1-ից պետական ապահովագրությունը գործում է, խնդիրներ, իհարկե, կարող են լինել, սակայն, այժմ ամենը նորմալ գործում է»։

Send