Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չվախենաք, ինչպես որ չեք վախենում. Տեր Զարեհը դիմել է իր քահանա եղբայրներին

Blog Image

«Իմ քահանա եղբայրներին խնդրանքս՝ չվախենաք, ինչպես որ չեք վախենում, ինչպես քաջաբար կանգնում ենք։ Մենք մեր աղոթքներով ձեր կողքին ենք»,-  ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը՝ անդրադառնալով այսօր Արարատ մարզի Ոսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու  հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից՝  եկեղեցու բարերար Համլետ Գորոյանի ու Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանի կողմից եկեղեցու բանալիները պահանջելու և մերժում ստանալու դեպքին։

Նա նաև նշում է. «Խնդրանք ունեմ մեր քահանա հայրերին. եթե որևէ մեկն առանց առաջնորդի կամ առաջնորդական տեղապահի իմացության ձեզ հետ հանդիպում է խնդրում, լինի  ՏԻՄ կառավարման անդամ, ոստիկան, ԱԱԾ-ական, ու փորձում են  ձեզ սադրել, սպառնալ, հեռախոսով միացրեք ուղիղ եթեր, պահեք այդ մարդկանց երեսին ու ասեք՝ խոսեք այն ամենի մասին, ինչ ուզում եք։  Գիտեմ, շատերն օգտվում են ձեր բարեկրթությունից, գիտեմ՝ դաստիարակված եք, շատ դեպքերում ամաչում եք անձնական խոսակցություններ հրապարակելուց, բայց երբ լայֆ միացնեք, այդ մարդիկ միանգամից կհեռանան։ 

Լսել եմ, որ նման նախադեպ եղել է, երբ իմացել են պետք է ձայնագրվի խոսակցությունը, հեռացել են։ 

Այդպես քաղաքակիրթ ճանապարհով այդ մարդկանց հակադարում եք, նաև ապօրինությունը փաստագրում եք տեսանկարահանման ճանապարհով»։

Տեր Զարեհ քահանան նշում է՝ այդ անձինք թող չմոռանան, որ վաղ թե ուշ կանգնելու են պատասխանատվության առաջ, պատասխան են տալու թե Աստծո դատաստանի առաջ, թե աշխարհիկ դատարանի առաջ։

Send