Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, և որևէ պաշտոնական հարցում չի արվել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հարցը որպես այդպիսին մանրամասն չի քննարկվել։ Պաշտոնական հարցումներ չեն արվել», - լրագրողներին ասել է Օվերչուկը։
Հարավկովկասյան երկաթուղին ՌԴ-ի «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերության 100% դուստր ձեռնարկությունն է։

Русский