Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Աուգսբուրգ քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի անցուղում պայթյուն է եղել, առնվազն 2 մարդ է վիրավորվել

Blog Image

Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի անցուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ է վիրավորվել։ Ոստիկանական գործողություն է ընթանում։

Վնասվածքները թեթև են եղել, իսկ մոտակա շենքերի պատուհանները կոտրվել են։ Պայթուցիկ սարքի ճշգրիտ տեսակը դեռևս պարզված չէ։ Ոստիկանության տվյալներով՝ կայարանի շենքը և գծերից մեկը փակ են, իսկ մյուս գծերով գնացքների երթևեկությունը սահմանափակ է։

Կայարանի շրջակայքում հասարակական տրանսպորտը նույնպես սահմանափակվել է։

Send