Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղու «Գազել»-ը և «Kia Forte», վիրավnրներ կան․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Kia Forte» և Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Արարատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գազել»-ում եղել են 10-ից ավելի ուղևորներ։

Send