«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Գրեթե 2 տարի առաջ Փաշինյանը ցնցուղը ուղղեց դեպի Կրթության գիտության սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանին և հորդեց ճշտել դրա գինը: Ապա հետևեցին ազատման հրամաններ։ Սակայն այս ամենից հետո անորակության մակարդակը դպրոցաշինության մեջ չփոխվեց։
Մեկ ցնցուղ պոկելը և կախիչ ջարդելը Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ղուլարյանը ոչ միայն «չմարսեց», այլև հեռացվեց պաշտոնից։
Դրանից հետո 2024 թվականի հունվարի 10-ին Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչապետի հանձնարարությամբ։
Կոտրած կախիչի պատճառով «զոհ գնաց» նաև Լոռու Մարզպետ Արամ Խաչատրյանը՝ հետագայում ստանալով «թոշակառուի աշխատանք» Կառավարությունում:
Իսկ օրերս Աբովյանի նորակառույց թիվ 2 հիմնական դպրոցում, երբ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ շրջում էր, փորձեց բացել կահավորված լաբորատորիայի ծորակը, բացեց և հայտնվեց ամոթալի վիճակում։
Ջուրը թափվեց սեղանին, ակնհայտ երևում էր, որ բռնակը մի փոքր ուժեղ պտտելու դեպքում այն կկոտրվեր։
Սակայն տպավորություն էր, որ դա նախարարի համար կարծես թե բնականոն երևույթ է դարձել։ Նախ հայտարարեց նոր դպրոցների կառուցման մասին, ապա կառուցումն էլ իրագործվում է անորակ: Բայց այլևս ազատումներ չկան:
Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը, սակայն այդ ժամանակ Փաշինյանը ոչ կախիչ էր փորձարկել և ոչ էլ ցնցուղ քանդել։
Այս անգամ էլ լրագրողների հորդորով ստուգվեցին կախիչները, որից Անդրեասյանը հրճվեց՝ ասելով՝ «խնդրեմ, ստուգեք»։
Հարկ է նշել, որ այս դպրոցի շինարարության բյուջեն ավելի քան 4 մլրդ դրամ է կազմել, կրթական հաստատությունը նախատեսված է 1000 աշակերտի համար»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ,որ ԱԱԾ մեկուսարանից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Armlur.am-ին ուշագրավ հանգամանք է հայտնի դարձել ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի խցում կալանք կրող անձանց մասով։
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի հետ նույն խցում է գտնվել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գեւորգ Հարությունյանը։ Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ միջնորդություններ են ներկայացվել առ այն, որ անվտանգության նկատառումներից ելնելով կա՛մ Ղուկասյանի խուցը փոխեն, կա՛մ Գեւորգ Հարությունյանին այլ խուց տեղափոխեն։ Արդյունքում, միջնորդությունները բավարարվել են եւ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գեւորգ Հարությունյանին այլ խուց են տեղափոխել»։

Русский