Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի Հանրապետության տարածքում իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո մեր միջազգային գործընկերներից ստացված աջակցության հայտարարությունների, նամակների և հեռախոսազանգերի համար. գրված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տելեգրամյան էջում։
«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանին ցուցաբերված համերաշխությունը և մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության աջակցության հստակ հաստատումը։
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք աջակցել են Ադրբեջանին այս դժվարին ժամանակահատվածում, և բարձր ենք գնահատում նրանց շարունակական աջակցությունն ու մասնակցությունը»,-ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանին աջակցություն հայտնած երկրների շարքում է նաև Հայաստանը։ Տելեգրամյան ալիքում տեղադրված պետական դրոշներից վերջինը եռագույնն է։

Русский