Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Կառավարությունը 5 միլիարդ դրամ է հատկացնում մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար

Blog Image

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 5 միլիարդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար՝ «նրանց 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների հիման վրա»։

Նախագծի համաձայն՝ խրախուսումը կտրամադրվի կատարողականի գնահատման փորձնական համակարգի շրջանակում, որը հաստատվել էր կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ։

«Անհրաժեշտություն է առաջացել ապահովել նշյալ որոշման կատարումը՝ խրախուսման ֆոնդ հատկացնելով պետական մարմիններին»,ռ նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից և կբաշխվի այն պետական մարմինների միջև, որոնք գնահատվել են նոր չափորոշիչներով։

Send