Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երթևեկության փոփոխություն կլինի, հետիոտնային անցում կապամոնտաժվի

Blog Image

Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի, Արամի փողոցից մուտքը Ղազար Փարպեցի փողոց կարգելվի: 

Ինչպես նաև Ղազար Փարպեցու փողոց 6 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի:

Ապրիլի 17-ից Վաղար Վաղարշյան 14/1 հասցեին հարակից Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի:

Հետիոտներին հորդորում ենք օգտվել Վաղարշյան և Հր. Քոչար փողոցների կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում առկա կարգավորվող հետիոտնային անցումներից, որոնք հեռու են նշված հատվածից մոտ 100 մ:

Երևանի քաղաքապետարան

Send