ԱՄՆ-ն, Իրանն ու տարածաշրջանային միջնորդների խումբը քննարկում են 45-օրյա հնարավոր հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել հակամարտության մշտական դադարեցմանը, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։
Axios-ը նշել է, որ լարվածության սրումը կանխելու «վերջին փորձությունն է»։ Բանակցությունները միջնորդում են Պակիստանը, Եգիպտոսն ու Թուրքիան։ Բանակցություններ են անցակացվում նաև ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆն ու Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև տեքստային հաղորդագրությունների միջոցով։
ԱՄՆ մի պաշտոնյա պորտալին հայտնել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջին օրերին Թեհրանին մի քանի առաջարկ է ուղարկել, սակայն իրանցի պաշտոնյաները դեռևս չեն ընդունել դրանք։ Աղբյուրները հայտնել են, որ միջնորդները քննարկում են կողմերի հետ երկփուլ համաձայնագրի պայմանները։ Առաջին փուլը կարող է ներառել 45-օրյա հրադադար։
Զինադադարը կարող է երկարաձգվել, եթե բանակցությունների համար ավելի շատ ժամանակ անհրաժեշտ լինի։ Երկրորդ փուլը, ըստ Axios-ի աղբյուրների, կարող է ներառել հակամարտության մշտական դադարեցման վերաբերյալ համաձայնության հասնելը։

Русский