2026 թ. հունվարի 5-ից մինչև 2026 թ. հուլիսի 5-ը ներառյալ ժամանակավոր կարգելվի Հայաստանից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։
Որոշում է ընդունվել կառավարության նիստի ժամանակ։
«Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ–ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Русский