Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մամա Ֆլորա» ծաղկի սրահի և բնակելի շենքի արանքով անցնող մոտ 100 մետր հենապատը փլուզվել է և վնասել մեքենաներ. Shamshyan

Blog Image

Երեկ՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտա 55/5 հասցեում՝ ժողովրդին հայտնի «Մամա Ֆլորա» ծաղկի սրահի հետնամասում և բնակելի շենքի արանքով անցնող ճանապարհին կառուցված հենապատը մոտ 70-100 մետր փլուզվել է։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասվել է կայանված 2 ավտոմեքենա։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանին ու Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին, սակայն մինչ այսօր դեռ չեն ժամանել, որպեսզի տեսնեն՝ ինչ է հնարավոր անել, քանի որ կա վտանգ, սողանքը կարող է կրկնվել, ինչի հետևանքով էլ կփլուզվի երկհարկանի բնակելի շենքը։
 

Send