Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով․ ՀԷՑ

Blog Image

Էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով՝ այդ թվում ամբողջությամբ վերականգնվել է Այրում 35կՎ ՕԳ (օդային գծի) երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով հուսանքազրկված բոլոր հասցեների էլեկտրամատակարարումը:

Հոսանքազրկված է միայն Շիրակի մարզի գ. Կամոյի ԼՏԵ (լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան) 4035-ը, որի ուղղությամբ էլ ներկա պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ ինչի արդյունքում կանխատեսվում է 1-2 ժամվա ընթացքում էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնում:

Հայաստանի էլեկտրական ցանցեր / Electric Networks of Armenia

Send