«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հավատալու՞ է, որ ՔՊ-ն կտուգանի իր բազմաթիվ պաշտոնյաների, անդամների, կփակի ֆեյքերի ՊՈԱԿ-ն ու ֆաբրիկաները։ Դժվար է դրան հավատալ և պետք էլ չէ հավատալ, քանի որ մեր երկրում ավանդաբար օրենքները հիմնականում ընդդիմադիրների և շարքային քաղաքացիների համար են։ Այսպիսով, իշխանությունը նախագիծ է մշակում, ըստ որի տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները, իսկ ովքե՞ր են հայհոյանքի և ատելության զանգվածային տարածման հիմնադիրները, այո, իշխանությունները։
Ի՞նչ է, Նիկոլը պայքարելու՞ է Նիկոլի դեմ։
Հետևաբար, ԱԺ ընտրություններից առաջ Իշխանությունը ևս մեկ օրենք է ուզում ընդունել, որը կդառնա ֆինանսական ճնշման մահակ ընդդիմադիրների համար` հաշվի առնելով վարչական և դատական համակարգի իշխանության կողմից փալասի պես օգտագործելու դառը փորձը»։

Русский