Իրանի տարածքում ԱՄՆ-ի վերջին հարձակումների արդյունքում զոհվել է 14 և վիրավորվել 78 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։
«Մինչ հրադադարը ուժի մեջ էր, Միացյալ Նահանգները 2026 թվականի հուլիսի 8-ին և 9-ին հարձակումներ է սկսել Իրանի հինգ նահանգների վրա։ Հարձակումներ, որոնց հետևանքով զոհվել է 14 և վիրավորվել 78 մարդ», - գրել է Քերմանպուրը։
Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքի մոտակայքում ԱՄՆ-ի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, մի քանիսը վիրավորվել են, հայտնել է «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանի թիրախների վրա լրացուցիչ հարվածների մասին, որոնք ուղղված են եղել «Հորմուզի նեղուցը վերահսկելու Իրանի կարողության թուլացմանը»։ Պայթյուններ են գրանցվել Իրանի Աքքալա, Բանդար Աբբաս, Ջասկ, Իսֆահան, Սիրիկ և Չաբահար նավահանգստային քաղաքներում, նաև Աբու Մուսա կղզում և Բուշեր նահանգի որոշ հատվածներում։

Русский