Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալը քննարկել են երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ

Blog Image

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի գլխավորությամբ։

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկային՝ ընդգծելով բարձրաստիճան շփումների նշանակալի դերը կառուցողական քաղաքական երկխոսության խթանման, տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման գործում։

Քննարկվել է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ: Կողմերն ընդգծել են մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի, ներդրումների խթանման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով համատեղ քայլերի իրագործման կարևորությունը:

Send