Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եթե ՄԱԿ-ը ճանաչում է Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, նույն իրավունքը կճանաչի՞ նաև Դոնբասի, Նովոռոսիայի, Ղրիմի ժողովուրդների համար․ Լավրով

Blog Image

«Եթե ՄԱԿ-ը ճանաչում է Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ Գրենլանդիայի ժողովուրդն է որոշում իր ճակատագիրը, այլ ոչ թե դրսից ինչ-որ մեկը, ապա ՄԱԿ-ը նույն իրավունքը կճանաչի՞ նաև Դոնբասի, Նովոռոսիայի և, իհարկե, Ղրիմի ժողովուրդների համար», - թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ Ռուսաստանն արդեն իսկ նման դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։

Ի պատասխան՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի անկիրառելիության մասին Ղրիմի և Դոնբասի դեպքում։

 

Send