Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ուրիշ օր չկա՞ր․ «Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է. Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օգոստոսի 17-ին որոշում է կայացրել եւ Նոյեմբերյան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունը նշանակել նոյեմբերի 29-ին։ Նոյեմբերի 29-ը Հայաստանի խորհրդայնացման, 11-րդ Կարմիր բանակի` Հայաստանի տարածք ներխուժելու օրն է։ Նոյեմբերյան քաղաքը նախկինում կոչվել է Բարանա, 1938 թվականին վերանվանվել է Նոյեմբերյան՝ ի պատիվ 1920 թ․ նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Կարմիր բանակի` Հայաստան մտնելու, որը ոչ բոլորի մոտ է դրական ասոցիացիաներ առաջացնում։ Հայաստանի անկախացումից 26 տարի անց Նոյեմբերյանում կա նաեւ Նոյեմբերի 29-ի փողոց։ Դա էլ քիչ է` Նոյեմբերյանում ավագանու ընտրությունները նոյեմբերի 29-ին են նշանակվել։

Send