Ամերիկայի Միացյալ Նահանգներն առգրավել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված տանկեր, հայտնել է ամերիկյան կողմը։
Խոսքը վերաբերում է «Սագիտտա» նավին, որը ԱՄՆ հարավային հրամանատարությունը նկարագրել է որպես «շարժիչային նավ»։ Այն առգրավվել է այսօր առավոտյան Կարիբյան ծովում։ ԱՄՆ զինված ուժերը պնդել են, որ առգրավումը տեղի է ունեցել «առանց միջադեպերի»։ Հայտարարության մեջ նշված է, որ նավը խախտել է ԱՄՆ նախագահի՝ վենեսուելական նավթ տեղափոխող պատժամիջոցների ներքո նավերի նկատմամբ սահմանված կարանտինը։
Ըստ ուկրաինական հետախուզության՝ այս նավը Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս է կազմում։ Հիմնականում այն օգտագործվել է ռուսական նավթամթերք Հնդկաստան և Չինաստան տեղափոխելու համար։ «Սագիտտան» պատժամիջոցների տալ է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԵՄ-ի, Շվեյցարիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ուկրաինայի կողմից։

Русский