ԱՄՆ վարչակազմը նախատեսել է օգոստոսի 24-ին սկսել «ֆինանսական հարձակում» Իրանի դեմ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթը:
«Մենք մտնում ենք [Իրանի դեմ պատերազմի] վերջին փուլ: Լուսաբացին կգա D-Day-ը՝ հակառակորդի դեմ երբևէ սկսված ամենամասշտաբային ֆինանսական հարձակումը», - գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարն X-ում:
«Նախագահ [Դոնալդ Թրամփը] ստեղծել է պայմաններ յուրաքանչյուր գործակալության, կառույցի և իշխանության օգտագործման համար, որոնց մենք կարծում էինք, որ ստիպված չենք լինի դիմել», - նշել է Բեսսենթը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանի նկատմամբ աննախադեպ մասշտաբով «տնտեսական պատերազմի և մեկուսացման» մեկնարկի մասին: Ամերիկացի առաջնորդը նաև զգուշացրել էր, որ այն երկրները, որոնց ֆինանսական հաստատությունները, բիզնեսները, օդանավակայանները կամ կառավարական կառույցները աջակցեն Թեհրանին, կբախվեն ԱՄՆ-ի կողմից ծանր տնտեսական հետևանքների:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ «ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ տնտեսական ահաբեկչություն և մարդկության դեմ հանցագործություն է»: Իրանի նախարարությունը նաև նշել է, որ «ԱՄՆ վարչակազմը, պատժամիջոցների ծրագրերը մշակողները և դրանք իրականացնողները պետք է ենթարկվեն համապատասխան պատժի»։

Русский