Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Սաուդյան Արաբիան, Օմանը և Կատարը հետ են կանգնում ԱՄՆ-ին Իրանին հարվածելուց․ WSJ

Blog Image

Սաուդյան Արաբիան, Օմանն ու Կատարը փորձում են համոզել Թրամփի վարչակազմին չհարվածել Իրանին, գրել է «The Wall Street Journal»-ը:

Նրանք կարծում են, որ «իրանական ռեժիմը տապալելու» փորձը կխաթարի նավթի շուկաները և, ի վերջո, կվնասի ԱՄՆ տնտեսությանը: Արաբական երկրների ամենամեծ վախն այն է, որ Իրանին հարվածները կխաթարեն նավթատար տանկերների տեղաշարժը Հորմուզի նեղուցով:

Աղբյուրների համաձայն՝ Սաուդյան Արաբիան վստահեցրել է Իրանին, որ չի միջամտի հակամարտությանն ու թույլ չի տա ԱՄՆ-ին օգտագործել իր օդային տարածքը հարվածների համար: WSJ-ի տվյալներով՝ Իսլամական Հանրապետության հարևանները նույնպես վախենում են Իրանի ներսում անկայունությունից և «այաթոլլահից ավելի վատ ուժի, ինչպիսին է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», իշխանության գալուց և այնտեղ հնարավոր վարչակարգի փոփոխության ազդեցությունից իրենց ներքին քաղաքական իրավիճակի վրա:

Բացի այդ, «NBC News»-ը հաղորդել է, որ իսրայելցի և արաբ պաշտոնյաները զգուշացրել են ԱՄՆ-ին, որ այժմ հարվածները կարող են համախմբել իրանցիներին կառավարության շուրջ, այլ ոչ թե օգնել ցուցարարներին: Թրամփի վարչակազմի հետ անձնական զրույցներում նրանք նշել են, որ «իրանական վարչակարգը դեռևս բավականաչափ թուլացած չէ, որպեսզի ավիահարվածները վճռորոշ լինեն դրա տապալման համար»:

 

Send