Պայթյուններ են որոտացել հարավային Իրանում նավահանգստային ենթակառուցվածքների վրա հարվածներից հետո։
Հզոր պայթյուններ են որոտացել Սիրիկ քաղաքի Թահերուի նավահանգստում, որը տեղակայված է Հորմուզի նեղուցի մուտքի մոտ (Երևանի ժամանակով մոտ 23:45-ին): Արկերը հարվածել են նավահանգստին:
Իրանցի զինվորականները մի քանի նախազգուշական կրակոցներ են արձակել Հորմուզի նեղուցի մոտ «ներխուժող նավերի» վրա: Ավելի վաղ Կերպանի տարածքից նեղուցի ուղղությամբ արձակվել է 2 նախազգուշական հրթիռ:
ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հրապարակել է երեկ Իրանի վրա հարվածների տեսանյութը:
«Բռնությանը բռնությամբ կպատասխանենք», - հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Իրանը հրադադարի համաձայնագիր է ստորագրել։ Մենք այն պահպանում ենք։ Եթե նրանք անհամաձայնություններ ունեն փոխըմբռնման հուշագրի իրականացման վերաբերյալ, կարող են զանգահարել»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմական բազաներին։

Русский