Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Գողության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Blog Image

Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և Լոռու մարզային վարչություն է տեղափոխվել Նովոսելցովո գյուղի բնակիչ 55-ամյա մի տղամարդ:

Նա 2025 թ. սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր գողության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 55-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

ՆԳՆ ոստիկանություն

Send