Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ավտոկայանատեղիում մեքենա է պայթել. վարորդը վիրավորում է ստացել․ ՌԴ

Blog Image

SHOT Telegram ալիքի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտյան Մոսկվայի Օրեխովո-Բորիսովո շրջանի կայանատեղիում մեքենա է պայթել։
Դեպքը տեղի է ունեցել Յասենևայա փողոցում՝ մոտավորապես ժամը 6:50-ին։ Տեղի բնակիչները նախ լսել են ուժեղ պայթյուն, ապա տեսել են խիտ սև ծուխ և կրակի փայլ։

«Նրանց առջևում գտնվող Kia Sorento-ն կտոր-կտոր է եղել։ Վիրավորվել է առնվազն մեկ մարդ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ դա վարորդն է եղել։ Նա ծանր ուղեղի ցնցում է ստացել», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ականատեսները անմիջապես դեպքի վայր են կանչել շտապօգնության ծառայություններ։

Send