Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է քաղաքական սերնդափոխության մասին։
«Լսեք, ես հեռացող նախագահն եմ, ես սա հաճախ եմ ասում, և ես չեմ ուզում, որ իմ պաշտոնավարման ընթացքում առաջացած խնդիրները փոխանցվեն հաջորդ սերնդին», - ասել է Բելառուսի առաջնորդը «Newsmax TV» ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Լուկաշենկոն նաև խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ու նրան անվանել «գայլախեղդ»։
«Նա նորմալ մարդ է։ Նա շատ լավ մարդկային որակներ ունի, բայց քաղաքականության մեջ նա «գայլախեղդ» է։ Նա մեծ մարդ է քաղաքականության մեջ. նա երկար ժամանակ ղեկավարում է այդքան մեծ երկիր։ Ուստի կարելի է նախանձել երկիրը ղեկավարելու և ներքին և արտաքին քաղաքականության հարցերը լուծելու նրա ցանկությանն ու կարողությանը։ Նա ուժեղ մարդ է», - ասել է Բելառուսի նախագահը։

Русский