Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄՆ-ի հետ նախապատրաստվող ժամանակավոր համաձայնագրի մասին տեղեկությունները

Blog Image

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցի շուրջ ենթադրաբար կնքվող ժամանակավոր համաձայնագրի մասին  որոշ լրատվամիջոցների հաղորդագրություններն իրականությանը չեն համապատասխանում, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«ԱՄՆ-ի հետ ժամանակավոր համաձայնագրի մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները որևէ հիմք չունեն», - ասել է ԱԳՆ խոսնակը։

Բաղային նշել է, որ երկու կողմերն այժմ «գաղափարներ ձևակերպելու գործընթացում են»։ Նա ընդգծել է, որ Թեհրանը շարունակում է դիվանագիտական ​​ուղիներ փնտրել, քանի դեռ տեսնում է հնարավոր արդյունք։

Փետրվարի 22-ին «Ռոյթերս»-ը, հղում անելով իրանցի պաշտոնյայի, հայտարարել էր, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ժամանակավոր համաձայնագիրը հնարավոր է։

Կիրակի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին CBS-ի եթերում հայտարարել է, որ փետրվարի 26-ին Ժնեւում կարող է հանդիպել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆֆի հետ։ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին ավելի ուշ հաստատել էր, որ հինգշաբթի օրը Ժնեւում նախատեսվում է Իրան-ԱՄՆ խորհրդակցությունների ևս մեկ փուլ։

Send