Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել է «անշնորհակալ մարդ»։
Նրան հարցրել են ՄԱԿ-ի կողմից Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի ընդունման մասին, որին աջակցել են 107 երկրներ, այդ թվում՝ Վրաստանը։ Հիսունմեկ երկրներ ձեռնպահ են մնացել քվեարկությունից, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Հունգարիան։
«Որտե՞ղ էր Մեծ Բրիտանիան, երբ Զելենսկին պատժամիջոցներ կիրառեց վրացական կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, նա անշնորհակալ մարդ է. ես առաջինը չեմ, որ սա ասում եմ։ Ամերիկայի նախագահը նրան ասաց, որ գոնե մի փոքր երախտագիտություն ցուցաբերի։ Զելենսկին երախտագիտություն չի ցուցաբերում ո՛չ Ամերիկային, ո՛չ էլ Վրաստանին։ Մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին»,- հայտարարել է Պապուաշվիլին։
«Ես կրկին կհիշեցնեմ Զելենսկու ամոթալի հայտարարությունները. նա հետ կանչեց իր դեսպանին Վրաստանից, քանի որ մենք վրացիներին չուղարկեցինք կռվելու և մեռնելու։ Թող շնորհակալություն հայտնեն, բայց ընդհանուր առմամբ, մեզ իրականում նրանց երախտագիտությունը պետք չէ։ Մենք այս ամենը անում ենք ուկրաինացի ժողովրդի համար, և Զելենսկու վերաբերյալ վերջնական վճիռը կկայացնի ուկրաինացի ժողովուրդը», - հավելել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։

Русский