Երեկ՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աշտարակի խճուղում, դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 65-ամյա Կոմեդ Թ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել ճանապարհի թույլատերլի հատվածում կայանված Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Գ․-ին պատկանող «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Русский