Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Տավուշում

Blog Image

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: 

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Պառավաքար գյուղի հարակից տարածքում գտնվող աղբյուրի մոտ։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրազեն, ինքնաձիգի ու գնդացրի 96 փամփուշտ և վառոդային լիցք։

Բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել Արծվաբերդ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել է «Կարաբին» տեսակի ակոսափող հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։

Տավուշի բաժին ներկայացած Վերին Ծաղկավան գյուղի բնակիչն էլ կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրացան և փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։ 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

ՆԳՆ ոստիկանություն

Send