Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում ավելի քան 2000 մարդ է ձերբակալվել։
Ինչպես հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը, ավելի քան 600 իրավապահ և հրշեջ է վիրավորվել։
Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում ավելի քան 2000 մարդ է ձերբակալվել։
Ինչպես հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը, ավելի քան 600 իրավապահ և հրշեջ է վիրավորվել։
Հիշեցնենք՝ շաբաթ օրը Ֆրանսիայի տարբեր հատվածներում լայնածավալ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ ուղղված գների աճին։ Ցույցերն ուղեկցվել են ցուցարարների և իրավապահների միջև բռնի բախումներով, ինչպես նաև անկարգություններով, խռովություններով և վանդալիզմի դրսևորումներով։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։ Ֆրանսիացի պաշտոնյա Սեբաստիան Լեկորնյուն հայտնել է, որ երկրում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1200 մարդ։ Կիրակի օրը Փարիզի ոստիկանության պետ Պատրիս Ֆորը հայտարարել է, որ մայրաքաղաքում ձերբակալվել է ավելի քան 850 մարդ։

Русский