Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատում բախվել են «Opel»-ներ, «ՎԱԶ 2114», հղի կին է տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 364 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են 2 «Opel» և «ՎԱԶ 2114» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով հղի կին է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send